Նույնիսկ 15 տարվա վաղեմության քրեական գործը կարող է ունենալ պատասխան. Աննա Վարդապետյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց, որ 2020 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանից հանձնարարական է ստացել ուսումնասիրել 2008 թվականից սկսած ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների 8 դեպքերով հարուցված քրեական գործերը և իրեն տալ իրավաբանորեն օբյեկտիվ կարծիք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդապետյանի խոսքով՝ պետք էր հասկանալ՝ կա՞ն իրավաբանական հիմքեր այն մարդկանց ասածների մեջ, ովքեր տարիներ շարունակ բողոքում են նախաքննությունից, ասում են, որ անարդարություն է եղել, թե՞ դա արդարության պակասի էմոցիոնալ ընկալում է եղել:

Նա նշեց, որ վարչապետի որոշմամբ՝ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը սկսեց խորհրդատվական եզրակացություններ կազմել բոլոր գործերի վերաբերյալ, այս վերլուծությունը դարձավ մոտ 150 էջ: Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ խորհրդատվական այս գործերը, որոնց մասին մարդիկ տարիներ շարունակ խոսում էին քաղաքական հարթակներից, վերածվեցին իրավական գնահատականների և թույլ տվեցին, որ նախաքննությունը նոր աչքով նայի այս գործերին։

«Սևազգեստ մայրերի 4 գործերի ուսումնասիրությունը ինձ հույս ներշնչեց, որ անգամ 15 տարի վաղեմության գործով ունեցել ենք նախաքննության բացթողում կամ ունեցել ենք օբյեկտիվորեն անհնար բացահայտվող գործ, բայց այդ հարցը կարող է ունենալ պատասխան։ Այսինքն՝ չի լինի վերք, որը տարիներ շարունակ կարնահոսի և չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացնի»,- ասաց Վարդապետյանը։

Հայերեն

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ