Կապկի ծաղիկը 6-12 անգամ ավելի արագ Է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում Էր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի գիտնականները չափել են կապկի ծաղիկի վիրուսի մուտացիաների արագությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բժշկական տեղեկատվության Medical Xpress պորտալը:

Առողջության ազգային ինստիտուտի եւ Լուսոֆոնի համալսարանի հետազոտողներն անցկացրել են վիրուսի գենետիկ ուսումնասիրություն, որի նմուշները վերցվել են 15 հիվանդներից: «Նրանք հայտնաբերել են, որ վիրուսը մուտացիայի Է ենթարկվել 6-12 անգամ ավելի մեծ արագությամբ, քան սպասվում Էր: Հետազոտողներն այն կարծիքին են, որ վիրուսի մուտացիայի արագության անսպասելի մեծացումը կարող Է այն բանի նշան լինել, որ վիրուսը մշակել Է մարդկանց վարակելու նոր եղանակ. ներկայում կարծում են, որ այն մարդուց մարդուն Է փոխանցվում բաց ախտահարումներով սերտ շփման դեպքում՝ օրգանիզմի հեղուկի միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, որոնք նման են կապկի ծաղիկին, սովորաբար մուտացիայի են ենթարկվում տարեկան մեկ կամ երկու անգամ: Գիտնականների կարծիքով, մուտացիաներից մի քանիսը կարող են պայմանավորված լինել մարդու իմունային համակարգի ներգործությամբ, մասնավորապես, APOBEC3 տեսակի ֆերմենտներով, որոնք սպանում են վիրուսները՝ սխալներ առաջ բերելով գենետիկ կոդի պատճենման դեպքում: «Եթե որոշ վիրուսներ կրել են նման գրոհ եւ փոխանցել իրենց գեները, նրանք (վիրուսների) ապագա սերունդներին առավելություն կտային մարդու իմունային համակարգի հանդեպ: Եվ դա կարող Է բացատրել, թե ինչու Է վիրուսն ավելի արագ մուտացիայի ենթարկվում, քան սպասվում Էր»,-նշում Է հրատարակությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան