Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 28-ին հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է, որ Բայդենը ցանկություն է հայտնել այս գիշեր կամ վաղը կրկին զրույց ունենալ։

Էրդողանը հիշեցրել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է Թուրքիայի կողմից F-16 ինքնաթիռների գնման և այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցը, որոնք արդեն առկա են թուրքական զինուժում:

«Այս հարցը դեռ բաց է։ Մենք նկատում ենք գործընթացը ձգձգելու փորձեր»,- հայտարարել է նա:

Թուրքիայի ղեկավարը նաև քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը Սիրիայում։

«Եթե Թուրքիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ապա ինչպե՞ս է ամբողջ զենքը մատակարարվում PYD-ին (PKK սիրիական թեւին - խմբ.)»:

Հայերեն Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ