Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան աշխատում են անվտանգության համաձայնագրի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի հովանու ներքո ներկայումս աշխատում են անվտանգության համաձայնագրի վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բրյուսելում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են զենքի արտահանումը, ահաբեկչության դեմ պայքարը։

«Այժմ մենք միասին աշխատում ենք Շվեդիայի, Ֆինլանդիայի և մեր դաշնակից Թուրքիայի միջև համաձայնագրի շուրջ՝ որպես անվտանգության խնդիրների լուծման շարունակական ջանքերի մաս, այդ թվում՝ զենքի արտահանման և ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված»,- ասել է Սթոլթենբերգը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ արդարացված են և պետք է հաշվի առնվեն։

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Հելսինկին և Ստոկհոլմը հայտարարել են դաշինքին միանալու իրենց մտադրության մասին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ այդ երկրները աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին և պատժամիջոցներ են սահմանում Թուրքիայի դեմ։

Հայերեն

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային