Flyone Armenia-ն չվերթեր կիրականացնի Երևան-Սանկտ Պետերբուրգ–Երևան երթուղով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Flyone Armenia hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

Flyone Armenia-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական:

Flyone Armenia-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը, Լիոնը, Թբիլիսին, Ստամբուլը և Սոչին: Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է:

Հայերեն English Français Русский Türkçe

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին