Միջազգային

Տասնյակ միգրանտների մարմիններով բեռնատար են հայտնաբերել Տեխասում

1 րոպեի ընթերցում

Տասնյակ միգրանտների մարմիններով բեռնատար են հայտնաբերել Տեխասում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հարավում 46 զոհվածի մարմին են հայտնաբերել լքված բեռնատարի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: Եվս 16 մարդու ողջ են գտել եւ տեղափոխել բուժհաստատություն:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ ենթադրվում Է, որ բոլոր զոհվածները միգրանտներ են, որոնք այդ ձեւով փորձել են անօրինականորեն հատել ԱՄՆ-ի սահմանը: Գործակալությունը հիշեցնում Է, որ բարձր ջերմաստիճանը լուրջ վտանգ Է ներկայացնում, հատկապես փոխադրամիջոցի ներսում: Մարմինների հայտնաբերման պահին ջերմաստիճանը տեղում մոտեցել Է Ցելսիուսի 40 աստիճանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում