Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեիԻջեւանի ենթապատվիրակության արդեն նախկին ղեկավարԷլիան Շահվանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին,տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին, Հայկական Կարմիր խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Էլիան Շահվանին՝ արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար՝ միաժամանակ նշելով, որ փոխհամագործակցությունը բարձր մակարդակով կընթանա նաև նոր ղեկավարի՝ Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի հետ։

Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով մարզում տուժած սահմանամերձ բնակավայրերի անվտանգային եւ հումանիտար իրավիճակը՝ հանգամանորեն անդրադառնալով նաեւ տեղի բնակիչների սոցիալական վիճակին, բնակավայրում առկա խնդիրներին եւ պետական աջակցությամբ նախատեսվող ծրագրերին՝ հույս հայտնելով, որ միջազգային կազմակերպությունները եւս իրենց նպաստը կբերեն սահմանամերձ բնակավայրերում առկա խնդիրների բարելավմանը եւ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորմանը։

Կարմիր խաչի ներկայացուցիչները խոսել են Գեղարքունիքի մարզում եւ հատկապես սահմանամերձ բնակավայրերում իրենց կողմից սոցիալ-տնտեսական, կրթության հասանելիության ապահովման, առողջապահական ոլորտում իրականացվող ներդրումների, սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման, բնակարանային պայմանների բարեկարգման, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ոլորտներին ուղղված ծրագրերի մասին, որոնց մի մասն արդեն իրականություն է դարձել։

Մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակչության սոցիալական կարիքների բարելավման նպատակով Կարմիր խաչը նախատեսել է իրականացնել մեղվաբուծության զարգացման եւ միկրոձեռնարկատիրության աջակցության ծրագրեր՝ շահառուներին տրամադրելով համապատասխան գիտելիքներ եւ անհրաժեշտ սարքավորումներ՝ ծրագրի արդյունավետության բարձրացման համար։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետին՝ ծրագրերի ընդունման եւ իրականացման հարցերում իրենց առավել հստակ կողմորոշում ցույց տալու համար։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Español Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը