Միջազգային

Հնդկաստանը եւ ԵՄ-ն կանցկացնեն ազատ առեւտի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը եւ ԵՄ-ն կանցկացնեն ազատ առեւտի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադկաստանը եւ Եվրամիությունը (ԵՄ) հունիսի 27-ին կանցկացնեն ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, որոնք ընդհատվել Էին ավելի քան տասը տարի առաջ: Այդ մասին հաղորդել Է Doordarshan India հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը կանցկացվի այսօր (հունիսի 27-ին – ծանոթ. խմբ.) Նյու Դելիում: Քննարկումները կտեւեն հինգ օր՝ մինչեւ հուլիսի 1-ը»,- նշել Է հեռուստաալիքը: Սպասվում Է, որ կողմերի ուշադրության կենտրոնում կլինի համաձայնությունների ձեռքբերումը «ներդրումների պաշտպանության հարցերի շուրջ՝ անդրսահմանային ներդրումների նկատմամբ գործարարության վստահության բարձրացման եւ ժողովրդական արհեստագործության արտադրանքի եւ գյուղատնտեսական ապրանքների շուրջ առեւտրական գործարքների դյուրացման նպատակով»:

ԵՄ-ն եւ Հնդկաստանն ազատ առեւտրի համապարփակ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն սկսել Էին 2007 թվականին, սակայն 2013 թականին դրանք դադարեցվել Էին մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների, IT-հատվածի ընկեություններում տեղեկատվական անվտանգության եւ ընդհանուր շուկա որոշ ապրանքների, օրինակ, ավտոմոբիլների մուտքի հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով:

Հնդկաստանն արդեն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրեր Է կնքել Ավստրալիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, նման փաստաթղթերի կնքման շուրջ բանակցություններ են ընթանում Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի հետ: Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել Է, որ ԵՀ-ն մտադիր Է ազատ առեւտրի շուրջ բանակցությունները Նյու Դելիի հետ ավարտել 2023 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում