Միջազգային

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի, օգնությունը սկսել է ժամանել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Սակայն, նշվում է, որ վատ հաղորդակցությունը և պատշաճ ճանապարհների բացակայությունը խոչընդոտում են օգնությունը հասցնելուն: Երկիրը հումանիտար ճգնաժամի է բախվում:

6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 22-ի վաղ առավոտյան՝ Քաբուլից մոտ 160 կմ հարավ-արևելք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում