Տեխնոլոգիական ընկերություններում բաժնեմաս՝ աշխատակիցների համար․ Orion Summit-ին քննարկվեցին առկա փորձն ու հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ընկերությունների զարգացմանը կարող է նպաստել աշխատակիցների բաժնետեր դառնալը: Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովում քննարկվեց աշխատակիցների բաժնետիրացման (Employee stock ownership, ESOP) ծրագրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ServiceTitan-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Տոնոյանը նշեց, որ հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Նույն տեսլականով է առաջնորդվել նաև իրենց ընկերությունը։

«Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ ընկերության բաժնետոմսեր, հետագայում ընկերության ձեռքբերումների և միաձուլումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր»,- ընդգծեց Տոնոյանը։

Նրա համոզմամբ՝ նման ծրագիրը համաշխարհային շուկայում թրենդային է և մրցակցության տեսակ է։ Ամեն ինչ տանում է նրան, որ նման փորձը տարածում գտնի նաև հայկական շուկայում։ Տոնոյանը նշեց, որ կարևոր է համարում, որպեսզի մարդիկ աշխատանքի ընդունվելիս կարևորեն բաժնեմաս ունենալը և հասկանան դրա արժեքը։

«Պատկերացրեք, եթե դուք բիզնեսի բաժնետեր եք, ապա ավելի սրտացավ կլինեք ձեր ընկերության հանդեպ։ Եթե բիզնեսը հաջողում է, ապա արդար է, որ հաջողությունը վայելի նաև այն աշխատակիցը, ով իր ներդրումն ունի այդ հաջողության գործում»,- ասաց նա։

Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։

«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում