Միջազգային

Իսրայելի վարչապետը հայտարարել Է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը հայտարարել Է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը եւ ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լեւը հայտարարել են սահմանապահ ոստիկանության կազմում Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կառավարության ղեկավարի դիվանատունը: Դիվանատան տվյալներով, Իսրայելական գվարդիան ստեղծվում Է Իսրայել պետության ներքին անվտանգությունն ու երկրի քաղաքացիների անձնական անվտանգությունն ամրապնդելու նպատակով»:

«Իսրայելական գվարդիան լինելու Է որակյալ, պատրաստված այն ուժի կողմից, որը միաժամանակ կարող Է գործել մի քանի թեժ կետերում, կկարողանա հաջողությամբ գլուխ հանել անկարգությունների եւ արտակարգ իրավիճակների դեպքում»,-նշում Է դիվանատունը: «Ազգային իսրայելական գվարդիան սկսում Է գործել:

Ինձ համար դա հանրագումարների ամփոփում Է: Մենք դաժան անկարգություններ ենք տեսել Լոդում, Ակկոյում, երկրի տարբեր շրջաններում»,-ասել Է Բենետը: Գվարդիայի կազմի մեջ մտնում են պահեստայինների եւ կամավորների ստորաբաժանումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում