Առանց Փաստաբանական դպրոցում սովորելու հնարավոր կլինի քննություն տալ և ստանալ փաստաբանի որակավորում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է վերանայել փաստաբանների ուսուցման և որակավորման կարգը. առանց Փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու փաստաբանի որակավորման քննությանը կկարողանան մասնակցել այնպիսի անձինք, որոնք ունեն միաժամանակ և իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան և իրավաբանի առնվազն 7 տարվա մասնագիտական ստաժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Նախագծով առաջարկվում է որոշակիորեն վերանայել Փաստաբանների պալատի ներքին կառավարումը, նախատեսվում է ստեղծել կարգապահական հանձնաժողով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել փաստաբանների կարգապահական վարույթները: Ընդլայնվում են Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները՝ հատկապես հանրային պաշտպանների գործունեության բնագավառում:

«Սահմանվում են պալատի նախագահի և խորհրդի անդամների՝ իրենց գործունեության ընթացքում քաղաքական չեզոքություն և զսպվածություն դրսևորելու պահանջներ: Վերանայվում է նաև Փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության կարգը՝ նպատակ ունենալով բացառել ընտրությունների ընթացքում տարատեսակ կորպորատիվ շահերի առկայության ռիսկը»,- ասաց Մինասյանը:

Ընդլայնվում է հանրային պաշտպանության շահառուների շրջանակը, հստակեցվում է շահառուների անվճարունակության չափանիշները՝ բացառելու անհիմն դիմումների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ: Նախատեսվում են հանրային պաշտպանության տրամադրման այլընտրանքային եղանակներ՝ հանրային պաշտպան չհանդիսացող կամ անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական կլինիկաների օժանդակությամբ: Սահմանվում են որոշ խրախուսական մեխանիզմներ փաստաբանների կողմից անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

«Նախագծով վերանայվում է նաև փաստաբանների ուսուցման և որակավորման կարգը: Արդյունքում առանց Փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու փաստաբանի որակավորման քննությանը կկարողանան մասնակցել այնպիսի անձինք, որոնք ունեն միաժամանակ և իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան և իրավաբանի առնվազն 7 տարվա մասնագիտական ստաժ»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարի վստահեցմամբ՝ նախագիծը քննարկել են փաստաբանների հետ, գրեթե 100-տոկոսանոց կոնսենսուս կա Փաստաբանական պալատի հետ:

Հայերեն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյանը հայտարարությամբ է հանդես եկել

Արին Բերդի փողոցի կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

Ավելի մեծ շեշտ պետք է դնենք մեր ոչ միայն նահատակների, այլև մեր զինծառայողների վաստակը գնահատելու համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին

Կառավարությունը նախատեսում է ավելացնել ժամկետային զինծառայողների արձակուրդի տևողությունը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ

Կառավարությունը կսահմանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը

Կառավարությանը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը

Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին անգամ ռուսական պատվիրակություն է ժամանել Դամասկոս

Հանրապետությանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ