Միջազգային

Աշխարհում բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 միլիոնի

1 րոպեի ընթերցում

Աշխարհում բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկա դրությամբ աշխարհում արդեն 100 միլիոն Է հաշվում տեղահանված անձանց թիվը: Այդ մասին հաղորդել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը հասել Է 100 միլիոնի. մեր ժամանակների տխուր վկայություն»,-ասվում Է Փախստականների համաշխարհային օրվա առթիվ Գուտերիշի արած հայտարարության մեջ:

Գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ, ՄԱԿ-ի կարծիքով, Ուկրաինայի իրադրությունը «Եվրոպայում մարդկանց ամենաընդգրկուն եւ արագ տեղահանումն Է առաջացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում