Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Պետական առողջապահական գործակալության նորանշանակ պետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) աշխատակազմին է ներկայացրել գործակալության նորանշանակ պետ Ահարոն Բարսեղյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին հայտնում Առողջապահության նախարարությունը:

Շնորհավորելով վերջինիս` առողջապահության նախարարը համոզմունք է հայտնել, որ Ահարոն Բարսեղյանի նշանակումը կնպաստի առողջապահական համակարգում ՊԱԳ-ի դերի և նշանակության բարձրացմանը:

«Մենք բարեփոխումների փուլում ենք: Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին: Պահպանելով կուտակած մասնագիտական լավագույն փորձը` գնում ենք հիմնարար փոփոխությունների, ինչը հիմք կծառայի ապահովագրության ֆոնդի ստեղծման համար, որը պետք է բավարարի արդյունավետ, թափանցիկ, մարդակենտրոն, նոր տեխնոլոգիաների լայն կիրառմամբ գործող կառույցի ընդունված չափանիշներին: Իսկ բարեփոխումներն ուղեկցվելու են ՊԱԳ-ի կարողությունների ընդլայնմամբ և պայմանների բարելավմամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ահարոն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար: «Վստահ եմ, որ առողջապահական համակարգի խորքային բարեփոխումների արդյունքում կունենանք առողջ, մրցունակ և արդյունավետ աշխատող առողջապահական գործակալություն, որը կօգնի լիարժեք իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- ասել է Ահարոն Բարսեղյանը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով