Միջազգային

Տոկաևը որոշել է պարգևներ չընդունել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

1 րոպեի ընթերցում

Տոկաևը որոշել է պարգևներ չընդունել մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է չընդունել ղազախական և արտասահմանյան պարգևներ մինչև պետության ղեկավարի պաշտոնում պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդել է Tengrinews գործակալությունը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբային։

Ավելի վաղ ղազախ քաղաքագետ Երբոլ Եդիլովը Telegram-ի իր ալիքում հայտարարություն էր արել, որ ուրբաթ ռուսական կողմն առաջարկել է Տոկաևին պարգևատրել Ալեքսանդր Նևսկու շքանշանով։ «Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատվի համար: Այնուամենայնիվ, նա որոշել է չընդունել ոչ ներքին, ոչ արտասահմանյան մրցանակներ մինչև իր նախագահական լիազորությունների ավարտը: Նույն պատճառով, վերջերս Բիշքեկ կատարած այցի ժամանակ նախագահը հրաժարվեց Ղրղզստանի բարձրագույն շքանշանից»,- գրել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում