Հասարակական

Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 17-ին այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները,հայրենականարտադրությանսարքերնուդաշտայինպայմաններումանձնակազմիկեցություննապահովելունորլուծումները։

Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել են հակահարձակողական մի շարք գործողություններ։

Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին և լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական պարգևներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հանրապետության հյուսիսարևելյան սագմանագոտի, եղել մարտական հենակետերում, հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, կենցաղային պայմաններով, մատուցվող սննդի որակով, և զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում