Միջազգային

Ջոնսոնը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային ծանր զինատեսակներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելու հարցը

1 րոպեի ընթերցում

Ջոնսոնը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային ծանր զինատեսակներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային ծանր զինատեսակներ և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր մատակարարելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այցով Կիևում է, որտեղ հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում