Միջազգային

Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզը, Բեռլինը և Հռոմը կոչ են անում Մոսկվային թույլ տալ ՄԱԿ-ին՝ կազմակերպել հացահատիկի արտահանումը Ուկրաինայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք Կիևից պաշտոնապես կոչ ենք անում Ռուսաստանին՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամին, թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել հացահատիկի մատակարարումը»,- ասել է Մակրոնը:

Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Ուկրաինա, որտեղ հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում