Շոլցը կոչ է արել ԵՄ անդամության թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիև կատարած այցի ընթացքում կողմ է արտահայտվել Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիան կողմ է Ուկրաինայի օգտին դրական որոշմանը, Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է, նույնը վերաբերում է նաև Մոլդովայի Հանրապետությանը», - ասել է Շոլցը:

Հայերեն Français