Միջազգային

Մակրոնը պահանջել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ

1 րոպեի ընթերցում

Մակրոնը պահանջել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային անհապաղ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային ԵՄ անհապաղ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Կիև, որտեղ հանդիպելու են Զելենսկիի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում