Միջազգային

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ Է սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ Է սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Նրանում նշվում Է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու վանահայրը պատժամիջոցների ներքո Է հայտնվել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությանը ցուցաբերած «նրա զգալի աջակցության պատճառով»: Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում բրիտանական իրավասության շրջանակներում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա մուտքի արգելք:

Նաեւ Լոնդոնը պատժամիջոցների ցուցակում ներառել Է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների խնդրով լիազոր Մարիա Լվովա-Բելովային՝ «ուկրաինացի երեխաներին ստիպողաբար դուրս տանելու եւ որդեգրելու» համար, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Սավոստյանովին եւ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության ղեկավար Ալեքսեյ Իսայկինին: Պատժամիջոցներ կսահմանեն նաեւ ՌԴ զինված ուժերի չորս գնդապետների նկատմամբ՝ կապված Բուչայի իրադարձությունների հետ եւ Խերսոնում գործող «Հանուն խաղաղության փրկության կոմիտեի» անդամների նկատմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում