Շոլցը, Մակրոնը եւ Դրագին ուղեւորվում են Կիեւ. Repubblica

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ուղեւորվում են Ուկրաինա: Ինչպես հունիսի 16-ին հաղորդում Է La Repubblica թերթը, երեք եվրոպացի ղեկավարները մեկնում են գնացքով, ենթադրաբար, Լեհաստանի սահմանից դեպի Կիեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը հրապարկել Է լուսանկար, որտեղ Դրագին, Շոլցը եւ Մակրոնը ոչ պաշտոնական իրավիճակում վագոնում նստած են սեղանի շուրջը: La Repubblica-ն նշում Է, որ ուղեւորությունը տեղի Է ունենում անվտանգության բարձր միջոցների պահպանմամբ: Ժամանումն Ուկրաինայի մայրաքաղաք պլանավորված Է հունիսի 16-ի առավոտյան:

«Ուկրերկաթուղու» գործարկուն ճշտել Է, որ եվրոպացի ղեկավարները գնում են ուկրաինական դիվանագիտական գնացքով:

Հունիսի 15-ին Բլումբերգ գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ պլանավորված Է Կիեւում հանդիպում Ուրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ: «Ստամպա» թերթը նաեւ հայտնել Է, որ բացառված Է այցն Օդեսա:

Պաշտոնական հավաստում չի ստացվել Եվրոպայի դիվանատներից ոչ մեկից անվտանգության նկատառումներով: Այնուամենայնիվ գնացքում գտնվում են իտալացի լրագրողներ: ԱՆՍԱ գործակալությունը հաղորդում Է, որ նախօրյակին երեկոյան մեկնումից անմիջապես հետո ղեկավարներն անցկացրել են հանդիպում, որը տեւել Է շուրջ երկու ժամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից