Միջազգային

Ուկրաինայում Սլովենիայի դեսպանը վերադարձել է Կիև

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում Սլովենիայի դեսպանը վերադարձել է Կիև

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում Սլովենիայի Հանրապետության դեսպան Տոմաժ Մենցինը վերադարձել է Կիև; Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Twitter-ում երկրի կառավարության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Մայիսի 31-ին Սլովենիայի մամուլի գործակալությունը հայտարարել է Սլովենիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Բոշտյան Լեսյակի մայրաքաղաքում գտնվելու ժամկետի ավարտի մասին, նա մեկնել է Սլովենիա։ Նշվել է, որ Մենցինը կվերադառնա Կիև «հենց որ պատշաճ պաշտպանություն կազմակերպվի ինչպես իր դեսպանի, այնպես էլ նրան ուղեկցող անձնակազմի համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում