ԵՄ-ն Իսրայելի եւ Եգիպտոսի հետ համաձայնագիր է ստորագրել իսրայելական գազի Եվրամիություն մատակարարման շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն, Իսրայելը եւ Եգիպտոսը հունիսի 15-ին համաձայնագիր են ստորագրել Եվրոպական միության երկրներ իսրայելական գազի մատակարարումների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:

«Ես ամբողջ սրտով ողջունում եմ այդ պատմական համաձայնագրի ստորագրումը»,-Կահիրեում հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ հանդես գալով Իսրայելի եւ Եգիպտոսի Էներգետիկայի նախարարների հետ անցկացված մամուլի ասուլիսում:

Համաձայնագիրը նախատեսում Է Իսրայելից Եգիպտոս գազի մատակարարումների ավելացում վերամշակող ձեռնարկություններին, իսկ հետո արդեն լցանավերով հեղուկացված բնական գազի տեղափոխում Եվրոպա:

AP-ի տվյալներով՝ Իսրայելը գազի երկու հանքավայր ունի Միջերկրական ծովում. դրանց պաշարների ընդհանուր ծավալը գնահատվում Է 690 միլիարդ խորանարդ մետր: Նաեւ աշխատանքներ են ընթանում երրորդ հանքավայրում:

Ավելի վաղ Իսրայելը համաձայնագիր Է ստորագրել Եգիպտոս եւ Հորդանան գազի մատակարարման շուրջ: Գործակալությունը հիշեցնում Է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին ԵՄ-ն փորձում Է նվազեցնել ՌԴ-ից իր կախվածությունը գազի ոլորտում. ներկայում Ռուսաստանի բաժինը կազմում Է ԵՄ մատակարարվող գազի շուրջ 40 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Français Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից