Չնայած «Հյուսիսային հոսքի» հետ կապված իրավիճակին Գերմանիայի կառավարությունը վստահեցրել է, որ կապահովի գազամատակարարումը
1 րոպեի ընթերցում
![Չնայած «Հյուսիսային հոսքի» հետ կապված իրավիճակին Գերմանիայի կառավարությունը վստահեցրել է, որ կապահովի գազամատակարարումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/06/1085989.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած «Գազպրոմ»-ի կողմից հայտարարված՝ «Հյուսիսային հոսքի» 40%-ով նվազմանը Գերմանիայի գազամատակարարումն ապահովված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հայտարարությանը:
«Մենք վերահսկում ենք իրավիճակը, ներկայումս ապահովված է մատակարարման անվտանգությունը»,- ասել է պաշտոնյան։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումը կնվազի 40%-ով։