ՌԴ նախագահի օգնականն ասել է, որ Պուտինի և Բայդենի հանդիպում դեռ չի սպասվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը մոտ ժամանակներս չի կայանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ նման հանդիպում նախատեսված չէ, որքան գիտեմ»,- ասել է նա։