Միջազգային

ԵՄ-ն ձեռք կբերի Կապիկի ծաղիկի դեմ 110 հազար պատվաստանյութ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ձեռք կբերի Կապիկի ծաղիկի դեմ 110 հազար պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ստորաբաժանումը պայմանագիր է կնքել կապիկի ծաղիկ վարակի դեմ 110 հազար պատվաստանյութ գնելու մասին, որոնք նախատեսված են ԵՄ երկրների, ինչպես նաև Նորվեգիայի և Իսլանդիայի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՀ մամուլի հաղորդագրությանը։

«Այսօր HERA-ն (Առողջապահության արտակարգ իրավիճակների պատրաստության և արձագանքման գրասենյակը) պայմանագիր է կնքել «Bavaria Nordic»-ի հետ՝ գնելու իր երրորդ սերնդի պատվաստանյութերի 109,090 չափաբաժին՝ ի պատասխան կապիկի ծաղիկի ներկայիս բռնկումների: Քանի որ դեպքերի թիվը շարունակում է աճել, այս համաձայնագրով պատվաստանյութը արագ հասանելի կդառնա ԵՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաև՝ Նորվեգիայի և Իսլանդիայի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԵՀ-ն նաև նշել է, որ առաջին անգամ ԵՄ ընդհանուր բյուջեի միջոցները կօգտագործվեն պատվաստումների վճարման համար, որոնք այնուհետև կարող են բաշխվել ԵՄ երկրների միջև։

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ մայիսի 18-ից ի վեր կապիկի ծաղիկի մոտ 900 դեպք է գրանցվել Նորվեգիայում, Իսլանդիայում և ԵՄ 19 երկրներում (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մալթա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում