Մակրոնը դեռ չի որոշել, թե երբ է այցելելու Կիև

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ չի որոշել, թե երբ է այցելելու Կիև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության խոսնակ Օլիվիա Գրեգուարի հայտարարությունը։

«Էմանուել Մակրոնը միշտ ասում էր, որ ժամանակին կայցելի Կիև, դեռ ոչինչ որոշված չէ», - ասել է նա։

Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Բրունո Կասանելը ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը Կիև կժամանի հունիսի 15-ին։ Բացի այդ, լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հունիսի 16-ին Ուկրաինայի մայրաքաղաք կժամանեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։

Հայերեն Français

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից