Շոտլանդացի ֆուտբոլային երկրպագուները տպավորված են Երևանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի 4-րդ տուրի Հայաստան-Շոտլանդիա խաղի համար Երևան ժամանած երկրպագուները տպավորված են Հայաստանի մայրաքաղաքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նրանք ընդգծեցին, որ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, իսկ հայերը անմիջական, հյուրընկալ և ընկերասեր են:

«Հայերի մասին մեր սպասելիքները գերազանցված են: Չէինք մտածում, որ տեղացիները այսքան հյուրընկալ և ջերմ կլինեն մեր հանդեպ: Բոլորը շատ դրական են վերաբերվում մեզ»,- ասաց ֆուտբոլասեր Ալան Մաքքիլոփը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրուցած շոտլանդացի զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունեցել շատ բան տեսնելու: Նրանք մտադիր են մինչև խաղի սկսվելը մոտակա տեսարժան վայրերն այցելել:

«Պատրաստվում ենք շրջել Երևանի օպերային թատրոնի տարածքում: Քանի որ բավարար ժամանակ չունենք բոլոր տեսարժան վայրերը տեսնելու համար, որոշել ենք այցելել այն հետաքրքիր կառույցներն ու հաստատությունները, որոնք կհանդիպեն ճանապարհին»,- նշեց Փոլ Դոհերթին:

Շոտլանդացի ֆուտբոլասերներն այն կարծիքին են, որ ինչպես առաջին խաղում, այնպես էլ այս խաղի ժամանակ իրենց ազգային ընտրանին կգերազանցի Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, իսկ խաղից հետո պատրաստվում են հաղթանակը նշել հայկական գարեջրով:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբում Հայաստանի, Իռլանդիայի և Շոտլանդիայի հավաքականները ունեն երեքական միավոր: Վեց միավորով խմբի առաջատարը Ուկրաինան է: Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով զիջել է Շոտլանդիայի հավաքականին:

Կարինե Տերտերյան

Հայերեն English Español

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել