Միջազգային

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն լրագրողներին հայտարարել Է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Երբ ես վերջին անգամ այցելեցի Շվեդիա, ես շատ հստակ հասկանալ տվեցի դա»,-ասել Է Նիինիստյոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Նախագահը պարզաբանել Է. «Շվեդիայում ասում են, որ ֆիննական հարցը մեր գործն Է, եւ հենց նույնպիսին Է շվեդական հարցը՝ դա մեր գործն Է, իսկ դա նշանակում Է, որ մենք առաջ ենք ընթանում ձեռք ձեռքի տված»: Նա նշել Է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկություններն իր համար անսպասելի են դարձել: «Ես զարմացած եմ Թուրքիայի դիրքորոշմամբ, սակայն մենք պետք Է լրջորեն վերաբերվենք այն թեմաներին, որոնց կապակցությամբ նա անհանգստություն Է հայտնում»,-ասել Է Ֆինլանդիայի ղեկավարը, հույս հայտնելով, որ «կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կբավարարի»:

Ստոլտենբերգն իր հերթին, խոսելով Թուրքիայի պահանջների մասին, հայտարարել Է. «Դրանք օրինական կասկածներ են, խոսքը ահաբեկչության մասին Է, խոսքը զենքի արտահանման մասին Է»: Նրա խոսքով՝ հարկ Է «հիշել եւ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի տուժել այն մեծ քանակությամբ ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան»:

Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտեր են ներկայացրել մայիսի 18-ին: Սակայն Թուրքիան ներկայում այդ հարտերի քննարկումն արգելափակում Է: Անկարան մի շարք պահանջներ ունի սկանդինավյան երկրների նկատմամբ. մասնավորապես, նա նրանց մեղադրում Է քրդական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Այս համաձայնությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են Կովկասի կայունությանն ու բարգվաճմանը. Մեքսիկայի ԱԳՆ

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակումը կապահովի իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Դոնալդ Թրամփին

ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականությունը Կանադային դրդել է այլընտրանք փնտրել F-35 կործանիչներին. լրատվամիջոց

Իտալիայի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

ԱՄՆ-ի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են մերձբալթյան երկրում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետության» պարագլխի ոչնչացման մասին

Միացյալ Նահանգները դրական ազդակներ է ստացել Ռուսաստանից՝ Ուկրաինայի հարցով

Սաուդյան Արաբիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Դեղատներից որոշ դեղերի հետկանչի միակ պատճառը փաստաթղթային անճշտությունն է. Առողջապահության նախարարությունը պարզաբանում է