Միջազգային

 Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա

2 րոպեի ընթերցում

 Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիան ԵՄ-ի խորհրդում նախագահության ժամանակ ձգտելու Է այն բանին, որպեսզի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մնա Եվրամիության ուշադրության կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին: «Մենք կընդգծենք, որ Եվրոպան չպետք Է մոռանա Ուկրաինայի մասին»,-ասել Է Լիպավսկին՝ հանդես գալով CNN հեռուստաալիքի եթերում:

«Դիվանագիտական բանակցությունները պետք Է վարվեն առաջին հերթին հենց ուկրաինացիների կողմից: Բայց մենք ուկրաինացիներին պետք Է պահենք խաղի մեջ»,-հավելել Է նա, նշելով, որ Չեխիայի նախագահությունը չի ազդի այդ բանակցությունների վրա: Նախարարը նաեւ քննադատել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրունի խոսքը, որը հայտարարել Է, թե «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին» դիվանագիտական միջոցներով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու հնարավորություն ունենալու համար:

«Մակրոնը, հավանաբար, այնքան Էլ ուշադրություն չի դարձնում այդ հարցին, Պուտինի համար միեւնույն Է, թե Ռուսաստանին ինչպես կընկալեն Արեւմուտքում»,-ամփոփել Է Լիպավսկին: ԵՄ-ում Չեխիայի՝ կես տարի տեւող նախագահությունը կսկսվի հուլիսի 1-ին: Այժմ Եվրոպական խորհրդի նախագահը Ֆրանսիան Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում