Մակրոնի կուսակցությունը 25,60 տոկոս ձայնով հաղթել Է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ «Միասին» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հավաքել Է ընտրողների ձայների 25,60 տոկոսը՝ 0,09 տոկոսով առաջ անցնելով «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միություն» միավորումից, որը գլխավորում Է ձախ առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է BFM TV-ն, ընտրողների քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքում երրորդ տեղը 18,67 տոկոս ձայնով զբաղեցրել Է Մարին լե Պենի «Ազգային միավորումը»: Երկրորդ փուլ են դուրս եկել «Միասինը», «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միությունը» եւ «Ազգային միավորումը»: Մյուս կուսակցությունները երկրորդ փուլ չեն անցնի, քանի որ չեն հավաքել անհրաժեշտ ձայների առնվազն 12,5 տոկոսը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ընտրողների ավելի քան կեսը (52,48 տոկոս) անտեսել Է ընտրությունները. մասնակցությունը կազմել Է 47,52 տոկոս:

Մարին լե Պենի «Ազգային միավորումը» հավաքում Է ձայների 19,1 տոկոսը: Դիտորդները նշում են, որ ընտրությունների ֆրանսիական համակարգի առանձնահատկությունների հաշվին խորհրդարանում ուժերի տեղաբաշխումը երկրորդ փուլի արդյունքներով կարող Է զգալիորեն փոխվել: Այդ առանձնահատկությունն Է նշում նաեւ BFM TV-ն. հեռուստաալիքի կանխատեսմամբ, Մակրոնի կոալիցիան կկարողանա մեկ շաբաթ անց, երկրորդ փուլի արդյունքներով, խորհրդարանում ստանալ 270-ից մինչեւ 310 տեղ, Մելանշոնի միավորումը՝ 170-ից մինչեւ 220, լե Պենի կուսակցությունը՝ 15-ից մինչեւ 30 տեղ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Français Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից