Միջազգային

 Իսպանիայում շուրջ 30 մարդ Է տուժել մարդատար գնացքի եւ լոկոմոտիվի բախումից

1 րոպեի ընթերցում

 Իսպանիայում շուրջ 30 մարդ Է տուժել մարդատար գնացքի եւ լոկոմոտիվի բախումից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավազն 29 մարդ Է տուժել Կատալոնիայի Ինքնավար Մարզում մարդատար գնացքի եւ ապրանքատար գնացքի լոկոմոտիվի բախումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ինքնավարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության մամուլի տեղեկագրում:

Վարչության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 12-ին տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին) Տառագոնայի նահանգի Վիլա սեկա բնակավայրում: Նշվում Է, որ Բարսելոն – Տորտոսա երթուղով 75 ուղեւոր փոխադրող գնացքը բախվել Է լոկոմոտիվին: Պատահարի պատճառներն առայժմ չեն ճշտվում: Սկսվել Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում