Հասարակական

Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը Երևանում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ

1 րոպեի ընթերցում

Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը Երևանում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը22:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:35-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.72⁰ և արևելյան երկայնության 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստաղբյուրի՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում