Նշվեց Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,12 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում հունիսի 12-ին նշվեց հայ կաթողիկէ Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ձեռամբ Հայր Գառնիկ Ծայրագույն վարդապետ Հովսեփյանի և Մեծ Սեպասարի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Գալստյանի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում եղավ նաև մանուկների առաջին Սուրբ Հաղորդության արարողություն: Տոնին ներկա էր Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝ Գերպատվելի Հայր Միքայել Վրդ. Բասսալեն:

Ողջունելով ներկաներին ու մեծսեպասարցիներին՝ Հայր Գառնիկ Ծայրագույն վարդապետ Հովսեփյանը շնորհավորեց գյուղի հոգևոր տան հիմնադրման 130-ամյակի առթիվ՝ նշելով, որ, չնայած դժվարություններին, եկեղեցին ոչ միայն ավելի քան մեկ դար կանգուն է մնացել, այլ նաև զարթոնք է ապրում՝ ի շնորհիվ գյուղի հավատավոր ժողովրդի ու հոգևոր հովվի: «Մեր գյուղում դժվար թե գտնեք մեկ երեխա, ով մկրտված չէ՝ հավատը մեծ է, բաց չենք թողնում պատարագներն ու ժամերգությունները»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց գյուղի բնակիչ Պետրոս Մելիքյանը՝ պատմելով, որ գյուղի բնակիչները հաստատվել են տարածքում 1828-1831 թվականներին՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Մոլեսլման գյուղի հայ կաթողիկէ համայնքից: 1870 թվականին գյուղում նախաձեռնում են եկեղեցու շինարարությունը:

«Եկեղեցու շինարարությունը տևել է յոթ տարի, իսկ շինարարության ուշ սկսելու պատճառն Ալաշկերտ վերադառնալու ցանկությունն էր, բացի այդ, հենց եկեղեցու տարածքում մինչ այդ եղել է մատուռ, որն էլ ծառայել է որպես հոգևոր աղոթատեղի»- ասում է Պետրոս Մելիքյանը:

Եկեղեցու շինարարության նախաձեռնողը Տեր Պողոս քահանա Տեր-Վարդանյանն է եղել, ով եղել է գյուղի առաջին հոգևոր հովիվը, ով մինչ ձեռնադրվելն իր հոգևոր ուսումը ստացել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Եկեղեցին կառուցվել է գյուղացիների հանգանակություններով:

Մեծ Սեպասարը Ալեքսանդրապոլ գավառի շատ գյուղերի նման 1918-1920 ենթարկվել է թալանի ու հարձակման. 1920 հունվարի 6-ին գյուղի բնակիչները ոտքի են կանգնել ու փորձել պաշտպանել գյուղը, ինչի արդյունքում 8 գյուղացի զոհվում է, իսկ հոգևոր հովիվը, ով այդ ժամանակ Տեր Դավիթն էր, դաժանաբար սպանվում եկեղեցու բակում, իսկ խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է նախ պահեստի, ապա՝ թանգարանի:

Կառույցը մեծ վնասներ էր կրել Սպիտակի երկրաշարժի պատճառով: Այն վերանորոգվել է 1993 թվականին Իտալիայի Կարիտասի աջակցությամբ. երկարատև դադարից հետո տեղի ունեցավ եկեղեցու վերաօծումը և վերսկսվեցին հոգևոր արարողությունները:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Español

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ