Միջազգային

Իտալիայում հայտնաբերել են կորած ուղղաթիռը. ողջ մնացածներ չկան

1 րոպեի ընթերցում

Իտալիայում հայտնաբերել են կորած ուղղաթիռը. ողջ մնացածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում հայտնաբերել են հունիսի 9-ին կորած ուղղաթիռի կործանման վայրը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Rainews24-ը:

Ուղղաթիռում եղել են օդաչուն, Թուրքիայի չորս քաղաքացի և երկու լիբանանցի: Նրանք Լուկի քաղաքից ուղևորվելիս են եղել դեպի Տրևիզո շրջան: Նշվում է, որ թռիչքն իրականացվել է անբարենպաստ եղանակային պայմաններում:

Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարները հայտնաբերել են հինգ զոհերի մարմինները: Նշվում է, որ ողջ մնացածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում