Ուկրաինայից հացահատիկի դուրսբերման հարցով Անկարան Մոսկվայից պատասխանի է սպասում. Չավուշօղլու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է հացահատիկի մատակարարման հարցը: Չավուշօղլուն ընդգծել է, որ իրենք՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու ՄԱԿ-ի ծրագիրն ամենաճիշտն են համարում ու կարծում են, որ կողմերը պետք է քննարկեն այն: «Մենք հայտարարեցինք Ստամբուլում այս հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Մեր տեսակետը հստակ ներկայացվել է, հիմա մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին ինչպես հանդիպման, այնպես էլ այլ մանրամասների վերաբերյալ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հայերեն Русский

Առողջապահության նախարարի նոր տեղակալը միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձ ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

«Ֆուլ հաուս»-ը չի հնանում, չի մարում և ամեն տարի արդիական է դառնում. Գարիկ Սեփխանյան

Իրանը պաշտպանում է Լիբանանի տարածքային ամբողջականությունը. Աբաս Արաղչի

Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում

Իսլանդիայում հանրաքվե է անցկացվում Եվրամիության անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ

Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Վարչապետը վերանշանակել է իր 2 օգնականներին

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 579-ի

Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից