Միջազգային

Հաիթիում 38 մարդ է գերեվարվել

1 րոպեի ընթերցում

Հաիթիում 38 մարդ է գերեվարվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաիթիում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են երկու ավտոբուս՝ դրանցում գտնվող 36 ուղևորներով ու երկու վարորդով: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է France Press գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի արևմտյան հատվածից դուրս եկող ճանապարհահատվածի վրա: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել այդ հատվածով երթևեկելուց, քանի որ ճանապարհահատվածի 2 կիլոմետր մասը գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության ներքո:

Առևանգման այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

France Press-ը հայտնում է, որ ՄԱԿ-ը միայն մայիսին արձանագրել է մարդկանց առևանգման առնվազն 200 դեպք:

Հաիթիում անվտանգային ու հումանիտար իրադրությունը վատթարացել էր 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից, ապա դրանից մոտ մեկ ամիս անց գրանցված երկրաշարժից հետո, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 2000 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում