Միջազգային

ԱՄՆ-ում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բենզինի միջին արժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 5 դոլարը մեկ գալոնի դիմաց (3,78 լիտր):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գազալցակայանների գների ագրեգատոր GasBuddy ընկերության՝ հունիսի 10-ին հրապարակած տվյալները։

«Ամենասարսափելին այն է, որ պահանջարկը չի արձագանքում բենզինի գների կտրուկ աճին, ինչը նշանակում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում գների աճի մեծ հավանականություն կա», - ասում է GasBuddy-ի վառելիքի շուկայի վերլուծության ղեկավար Պատրիկ Դե Հաանը:

Որպես գնի բարձրացման պատճառներ ընկերության վերլուծաբանները նշում են համաշխարհային շուկաներում նավթի գների աճը, վերամշակման հզորության նվազումը, ինչպես նաև Ուկրաինայում՝ Ռուսաստանի իրականացրած հատուկ գործողությունը, որը հանգեցրեց համաշխարհային առաջարկի նվազման և միաժամանակ պահանջարկի աճի։

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան (AAA) հունիսի 10-ին ավելի վաղ հայտնել էր, որ վառելիքի միջին արժեքը ԱՄՆ-ում կազմում է 4,986 դոլար մեկ գալոնի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում