Միջազգային

ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել զբոսաշրջիկների կողմից COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Քևին Մունյոսը։

Մունյոսը նշել է, որ պատվաստանյութերի եւ բուժման մեթոդների վերաբերյալ նախագահի աշխատանքը կարեւոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար, եւ որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները մոնիթորինգ կիրականացնեն գիտական տվյալների հիման վրա եւ շրջանառվող տարբերակների համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում