Հասարակական

2024 թվականի հունվարի 1-ից նախաքննության մարմիններից կմնան միայն քննչական և հակակոռուպցիոն կոմիտեները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ից նախաքննության երկու մարմին ունենալու օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի նախաքննություն կիրականացնեն միայն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները, իսկ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, նշելով, որ փոփոխությունը կկատարվի փուլային սկզբունքով. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը կշարունակի գործել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Երկու քննչական մարմնի առկայության դեպքում գործերի անաչառ քննությունն ապահովելու համար, ի թիվս այլնի, նախատեսվել են լրացուցիչ երաշխիքներ՝ վերադաս դատախազի կողմից, իսկ բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց՝ Գլխավոր դատախազի կողմից վարույթը մյուս մարմնին հանձնելու տեսքով:

Օրենքներում կատարվող փոփոխությունների շրջանակներում երաշխիքներ են նախատեսվել գործունեությունը դադարեցնող քննչական մարմինների քննիչների համար: Մասնավորապես՝ նրանց հնարավորություն է տրվել տեղափոխվել Քննչական կոմիտե, և այս պարագայում քննիչի պաշտոնում նրանց արդեն իսկ ունեցած աշխատանքային փորձը հաշվարկվելու է Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու փորձի հետ:

Կառավարության կողմից առաջարկվող այս մոդելի կիրառման պայմաններում նախատեսվում է ապահովել նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը և աշխատանքի համակարգվածությունը:

Հայերեն

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում

Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ