Միջազգային

 Ճապոնիան արգելում է բեռնատարներ եւ բուլդոզերներ մատակարարել Ռուսաստանին

2 րոպեի ընթերցում

 Ճապոնիան արգելում է բեռնատարներ եւ բուլդոզերներ մատակարարել Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան հունիսի 17-ից արգելում Է Ռուսաստան արտահանել բեռնատար ավտոմեքենաներ, ինքնաթափեր եւ բուլդոզերներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի Էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կոյիտի Հագիուդոն:

«Կառավարության հունիսի 7-ի որոշումների լույսով ընդունվել Է Ռուսաստան այն ապրանքների արտահանման արգելք, որոնք ամրապնդում են նրա արդյունաբերական բազան: Այդ կապակցությամբ հունիսի 17-ից սահմանվում Է բեռնատար ավտոմեքենաների, ինքնաթափերի ու բուլդոզերների եւ այլ տեսակի սարքավորումների Ռուսաստան արտահանման արգելք»,-ասել Է նա՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ Ճապոնիան արգելել Էր Ռուսաստան մատակարարել պերճանքի առարկաներ, ներառյալ լյուքս դասի ավտոմեքենաներ, ալկոհոլային այլ ըմպելիքներ, կոսմետիկա, կաշվե ապրանքներ: Բացի այդ, արգելված Է նավթավերամշակման համար բարձրտեխնոլոգիական սարքավորումների, քվանտային համակարգիչների եւ դրանց բաղադրիչների, Էլեկտրոնային ու ատոմաուժային մանրադիտակների, 3D-տպիչների արտահանումը:

Նաեւ արգելվում Է Ռուսաստան սարքավորումներ մատակարարել օրգանական լուսադիոդների արտադրութան համար, միկրոԷլեկտրամեխանիկական սխեմաներ, բարձրարդյունավետ արեւային մարտկոցներ ջրածնային վառելիքի եւ Էներգիայի վերականգնող տեսակների համար, վակուումային պոմպեր: Արգելված Է նաեւ սառեցման սարքավորումների արտահանումը, որոնք նախատեսված են չափազանց ցածր ջերմաստիճաննների համար, եւ Էլեկտրամագնիսական ալիքների հայտաբերումը դժվարանցնող նյութերի արտահանումը:

Պատժամիջոցները, որոնք Ճապոնիայի կառավարության կողմից ընդունվել են Ուկրաիայի իրադարձությունների սկսվելուց ի վեր, տարածվում են Ռուսաստանից 507 մարդու, ԼԺՀ-ից եւ ԴԺՀ-ից 253 մարդու, ռուսաստանյան 201 ընկերությունների ու կազմակերպությունների, 11 բանկերի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում