Միջազգային

ԱՄՆ-ի բանակը Կալիֆոռնիայում երկրորդ օդանավն է կորցրել երկու օրվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի բանակը Կալիֆոռնիայում երկրորդ օդանավն է կորցրել երկու օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բանակի երկրորդ օդանավն Է կործանվել Կալիֆոռնիայի նահանգում երկու օրվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 8-ին, ԱՄՆ-ի ծովային հետեւակի կորպուսի հրամանատարությունը հաղորդել Է MV-22 Osprey կոնվերտոպլանի կործանման մասին, որի հետեւանքով զոհվել Է հինգ զինծառայող:

Հինգշաբթի օրը՝ հունիսի 9-ին, ռազմածովային ուժերի ավիացիայի «Էլ Սենտրո» բազայի հրամանատարությունը հաղորդել Է ռազմական ուղղաթիռի կործմանման մասին: Նրա մեջ գտնվում Էր անձնակազմի չորս անդամ. նրանք բոլորը ողջ են մնացել:

Զինվորականներից մեկը տուժել Է եւ տեղափոխվել հիվանդանոց: Երկու միջադեպերն Էլ տեղի են ունեցել անապատային տեղանքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում