Միջազգային

 Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող թիրախներին

1 րոպեի ընթերցում

 Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող թիրախներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է սիրիական SANA պետական գործակալությունը:

Նրա հաղորդագրության համաձայն, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը, որոնք արձակվել Էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից: Տուժել Է մի խաղաղ բնակիչ:

Նաեւ հարվածները նյութական վնաս են հասցրել: Ինչպես նշվում Է, հարվածները հասցվել են տեղական ժամանակով 04:20-ին (Երեւանի ժամանակով 05:20-ին): Իսրայելական The Haaretz հրատարակությունը հիշեցնում Է, որ սա երկրորդ հաղորդագրությունն Է այս շաբաթ Սիրիային հասցված իսրայելական հարվածի մասին:

Սիրիական պետական հեռուստատեսությունը հունիսի 6-ին հաղորդել Էր հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատելու մասին՝ ի պատասխան Դամասկոսի հարավային շրջաններին Իսրայելի հասցրած հարվածների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում