Միջազգային

 ԱՍԵԱՆ-ի ղեկավարներին կարող են 2023 թվականին Ճապոնիա գագաթնաժողովի հրավիրել

2 րոպեի ընթերցում

 ԱՍԵԱՆ-ի ղեկավարներին կարող են 2023 թվականին Ճապոնիա գագաթնաժողովի հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները քննարկում են 2023 թվականին Ճապոնիայի տարածքում գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների մասնակցությամբ՝ հարաբերությունների հաստատման 50-ամյա հոբելյանի առթիվ: Հունիսի 10-ին սինգապուրյան The Straits Times թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ պատմական տարեթվի առթիվ մենք մտադիր ենք (2023 թվականին) ԱՍԵԱՆ-ի ղեկավարներին հրավիրել Ճապոնիա հատուկ գագաթնաժովի անցկացման համար: Այնտեղ մենք կքննենք մեր կեսդարյա հարաբերությունների պատմությունը եւ հայացք կուղղենք ապագային՝ սահմանելով մեր փոխգործակության նոր ուղությունը, ինչպես նանեւ Ճապոնիայի եւ ԱՍԱՆ-ի համագործակցության ընկալումը»,- ընդգծել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

Նա նաեւ նշել Է, որ ԱՍԵԱՆ-ի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ասիայի ապագայի վերաբերյալ իր մտքերում: Կիսիդան հունիսի 10-ին կժամանի Սինգապուր, որտեղ նա կհանդիպի իր սինգապուրցի պաշտոնակից Լի Սյան Լունի հետ եւ կմասնակցի Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերին նվիրված 19-րդ խորհրդաժողովին, որը հայտնի Է որպես «Շանգրի-Լա դիալոգ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում