Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավեր չէ չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ ԼՂ հակամարտությանը. Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ կան մի քանի ուղղություններ, որոնցով բանակցություններն ընթանում են:

«Անշուշտ, բազաթիվ հարցերում պատկերացումները չեն համընկնում, բայց բանակցությունները հենց դրանով էլ բանակցություններ են, որ այդ չհամընկնող կետերի շուրջ փորձեն ընդհանուր եզրեր գտնել՝ փոխզիջումների տարբերակով: Մենք հավատում ենք խաղաղության գործընթացին: Մենք կարծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ հնարավեր չէ չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը։ Մենք նաև հավատացած ենք, որ այդ բանակցությունը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Սա է այն միջազգային ձևաչափը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը գտնելու նպատակով»,- ասել է արարատ Միրզոյանը:

Նա հավելել է, որ բանակցություններն ընթանում են սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով: «Ըստ էության, բանակցություններ ասել, թերևս փոքր-ինչ չափազանցված է այս փուլի համար, բայց սկիզբը դրված է, մեկնարկը տրված է այս գործընթացի․ տեղի է ունեցել առաջին հանդիպումը: Ինչպես մենք նշեցինք, հանձնաժողովների երկրորդ հանդիպումը կլինի Մոսկվայում: Նաև որոշակի դրական տեղաշարժ ենք տեսնում տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով: Անշուշտ, ասել, որ կա լիարժեք պատկերացում՝ սխալ կլինի: Բայց նաև ուզում եմ ասել, որ կա դրական տեղաշարժ: Եվ այստեղ պետք է անպայմանորեն ընդգծեմ, որ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական ազատ չարձակելը Բաքվի կողմից, ինչպես նաև մշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունները, և ընդհանուր առմամբ, հակահայկական հռետորաբանությունն ու սադրիչ գործողությունները, որ մենք տեսնում ենք Բաքվից, միայն խանգարում են այս գործընթացներին: Առիթը օգտագործելով՝ ուզում եմ ևս մեկ անգամ և՛ Բաքվի, և՛ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավել այս հարցերին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Հայերեն العربية Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները