Անահիտ Ավանեսյանը ընդդիմադիր պատգամավորների վարքագծի հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների կողմից իր աշխատասենյակ մուտք գործելու և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մասունքների նկարները նախարարի ուղղությամբ նետելու հարցով դիմել է Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանը ասաց, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատգամավորին ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։

«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», - նշեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ «բեմականացված ու գռեհիկ շոուներ»։

«Այո՛, ոստիկանական ուժերն ու մեր բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ, օրենքի շրջանակներում», -նշեց նախարարը։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հունիսի 8-ին գնացել են Առողջապահության նախարարություն, մուտք գործել նախարար Անահիտ Ավանեսյանի սենյակ, որտեղ նախարարը խորհրդակցության էր։ Ընդդիմադիր պատգամավորները նախարարի դիմաց են նետել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մասունքների լուսանկարները։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով