Միջազգային

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագծերի փաթեթ է ընդունել զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագծերի փաթեթ է ընդունել զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հունիսի 8-ին օրինագծերի փաթեթ Է ընդունել զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, որոնք քննարկման Էին ներկայացվել Բուֆալոյում (Նյու Յորքի նահանգ) եւ Յուվալդեում (Տեխասի նահանգ) տեղի ունեցած զանգվածային գնդակահարություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաթեթը, որն ստացել Է «Օրենք մեր երեխաների պաշտպանության մասին» անվանումը, ընդունվել Է 223 «կողմ» ձայնով. 204 օրենսդիր «դեմ» Է արտահայտվել, հանրապետականները ձեռնպահ են մնացել քվեարկությունից: Օրինագծերը կիսաավտոմատ զենք գնելու նվազագույն տարիքը 18-ից բարձրացնում են մինչեւ 21:

Բացի այդ, դրանք արգելում են ավելի քան 15 փամփուշտ տարողունակությամբ պահեստատուփերի քաղաքացիական օգտագործումը: Նաեւ պահանջներ են սահմանվում, որոնք կարգավորում են բնակելի հաստատություններում հրաձգային զենք պահելը, եւ քրեական պատիժներ են նախատեսված դրանց խախտման համար:

Օրինագծերի փաթեթն այժմ պետք Է ներկայացվի Սենատի քվեարկությանը, որտեղ դա անցկացնելու համար անհրաժեշտ Է հավաքել 60 ձայն:

Ինչպես հաղորդվել Է, մայիսի կեսերին զինված պատանին հրաձգություն Էր կազմակերպել Բուֆալո քաղաքի սուպերմարկետում, ինչի հետեւանքով զոհվել Է 10 մարդ, եւս երեքը վերքեր են ստացել: Երկու շաբաթ անց եւս մեկ պատանի հրաձգություն Էր կազմակերպել Յուվալդեի տարրական դպրոցում, զոհվել Է 21 մարդ, որոնցից 19-ը՝ երեխաներ: Երկու հրաձիգներն են 18 տարեկան պատանիներ Էին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում