ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը Լոռու մարզում էր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀվարչապետիտիկինԱննաՀակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվել է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն էր, որտեղ նրան դիմավորել են Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը:

Բուժկենտրոնի անձնակազմն Աննա Հակոբյանին ուղեկցել է Վանաձորի ծննդատուն, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա` 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցել է բոլոր նորածիններին:

Նրանց մայրերին նվիրելով ծաղկեփունջ` Աննա Հակոբյանն ընդգծել է, որ ծնողներից է կախված իրենց երեխաների ապագան և հույս հայտնել, որ նրանք մեծ ուշադրություն կդարձնեն իրենց զավակների առողջությանն ու կրթությանը։

Աննա Հակոբյանին ներկայացվել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի նորաբաց ֆիզիոթերապիայի բաժանմունքը: Այն գործում է այս տարվա փետրվարից և վերազինվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ: Բաժանմունքը պատերազմի մասնակիցների համար ծառայում է որպես վերականգնողական կենտրոն, քաղաքացիական անձանց նույնպես մատուցվում են ծառայություններ: Այն վերազինված է եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխանող լավագույն սարքավորումներով: Բաժանմունքի վարիչ Արթուր Մխիթարյանի խոսքով` այն իր հնարավորություններով Հայաստանում երկրորդն է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից հետո:

Լոռու մարզ այցելության հաջորդ կետը Դարպաս գյուղն էր, որտեղ վարչապետի տիկինը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Ավետյանի ընտանիքի հետ։ Աննա Հակոբյանին դիմավորել է Կարենի մայրը և նրան ուղեկցել որդու սենյակ։ 56-ամյա Կարինե Դալլաքյանն օրվա մեծ մասն անց է կացնում որդու սենյակում, որտեղ ամեն ինչ դասավորված է, սենյակի ամեն անկյուն Կարենին է հիշեցնում։ Նրա լուսանկարները, ստացած մեդալներն ու գրառումները Կարինե Դալլաքյանն աչքի լույսի պես է պահում։ Ամեն լուսանկար ու Կարենին պատկանող յուրաքանչյուր իր մի մեծ պատմություն է պարունակում։ Իրար կողք կողքի շարված իրերը և Կարենի թողած հուշերը մայրը բոլոր մանրամասներով ներկայացրել է վարչապետի տիկնոջը։

Կարեն Ավետյանի զորացրվելուն մնացել էր 3 ամիս: Դաստիրակված, հայրենասեր, շատ լավ տղա և մարզիկ. 44-օրյա պատերազմի մասնակցի մասին խոսելիս բոլորը միաբերան այս բնութագրումներն են տալիս:

Կարեն Ավետյանը ընտանիքի միակ զավակն էր։

Հայերեն English Français

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից