Միջազգային

Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդը եւ դերասանուհի Ժյուլի Գայեն ամուսնացել են

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդը եւ դերասանուհի Ժյուլի Գայեն ամուսնացել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել Է կինոդերասանուհի Ժյուլի Գայեի հետ Տյուլ քաղաքում (երկրի հարավ - արեւմուտք), որտեղ երկար ժամանակ քաղաքագլուխ Է եղել: Հունիսի 8-ին այդ մասին հաղորդել Է France Info ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամուսնության արարողությունն անցկացրել Է մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնում Օլանդին հաջորդող Բեռնար Կոմբը:

Ինչպես նշում Է ռադիոկայանը, դա 67-ամյա նախկին նախագահի առաջին պաշտոնական ամուսնությունն Է: Նրա միությունը կյանքի նախորդ ընկերուհու՝ լրագրողուհի Վալերի Տրիերվեյլերի հետ դադարել Է ութ տարի առաջ՝ Գայեի հետ նրանց սիրային կապի բացահայտումից հետո: Օլանդը նախագահի պաշտոնում Է եղել 2012 թվականից մինչեւ 2017 թվականը: Ելիսեյան պալատում նրան փոխարինել Է Մանուել Մակրոնը: Օլանդը չորս երեխա ունի, որոնք ծնվել են Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության գծով նրա զինակցուհի Սեգոլեն Ռուայալի հետ միությունից, որի հետ նրանք ամուսնական դաշն չեն կնքել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում